Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանի հարցազրույց-ասուլիսը նախընտրական պայքարի և առաջիկա զարգացումների շուրջ:
Քննարկման սկզբում Լևոն Զուրաբյանը նշեց, որ «4+4+4» ֆորմատով անցկացված բանակցությունները լուրջ արդյունքներ բերեցին ընտրությունների օրինականության վերահսկման առումով, որոնցից ամենակարևորը ստորագրված ցուցակների հրապարակումն է:
«Սա թույլ է տալիս ամբողջ աշխարհում ցանկացած տեղ ուղղակի համացանցում տեսնել այդ ստորագրությունները համապատասխանում են իրականությանը, թե ոչ, դրանք կեղծ են, թե ոչ: Սա լուծում է մի կարևոր հարց, որովհետև մեր հաշվարկներով շուրջ 500-600 հազար կեղծվող ստորագրությունների խնդիր կար, այսինքն կես միլիոն ձայների խնդիր էր»,-ասաց Զուրաբյանը: