Փետրվարի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Իրատեսակա՞ն են արդյոք բարեփոխումները դատապարտյալների՝պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում» թեմայով: Որպես բանախոսներ` քննարկմանը մասնակցում էին ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ ՄԻՊ գրասենյակի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: