« Վերադառնալ ցանկին
Փետրվարի 22-ին, ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա «Human rights watch»-ի 2016 թ. նոր զեկույցի ներկայացումը «Երեխաների իրավունքների խախտումները Հայաստանի մանկատներում և այլ հաստատություններում» թեմայով:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև ներառական կրթության ոլորտում առկա խոչընդոտներին հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

Ուսումնասիրությունն անցկացվել է Հայաստանի 8 քաղաքներում և իր մեջ ներառում է հանձնարարականներ` ուղղված Հայաստանի կառավարությանը և միջազգային կազմակերպություններին:

Ասուլիսի բանախոսներն են՝

Ջեյն Բուխանան«Human rights watch»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մասով փոխտնօրեն, հետազոտող և զեկույցի հեղինակ  

Գիորգի Գոգիա, «Human rights watch»-ի Հարավային Կովկասի մասով տնօրեն, զեկույցի հետազոտող

Մարի Մինասյան, 12-ամյա հաշմանդամություն ունեցող երեխա, ով հաճախում է ներառական դպրոց  Գորիսում

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ