Փետրվարի 9-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Որո՞նք են Հայաստանի՝ հետընթաց արձանագրելու պատճառները «Առևտրի լոգիստիկան-2016» զեկույցում» թեմայով:
Տեղեկացնենք, որ Համաշխարհային բանկի «Առևտրի լոգիստիկան գլոբալ տնտեսությունում» 2016թ․ զեկույցում Հայաստանը աշխարհի ետնապահների թվում է՝ 160 երկրների շարքում զբաղեցնում է 140-րդ տեղը։
Համաշխարհային բանկի խմբի «Առևտրի լոգիստիկան գլոբալ տնտեսությունում - 2016» զեկույցը գնահատում և դասակարգում է երկրներն ըստ լոգիստիկ կատարողականի ինդեքսի։ Այն կազմված է մի շարք ցուցանիշներից, օրինակ՝ մաքսային ընթացակարգեր, ենթակառուցվածքների որակ, բեռնափոխադրումների ժամանակայնություն։ Հայաստանի 2016թ․ Լոգիստիկ կատարողականի ինդեքսի գնահատականը 2,21 է (առավելագույն 5-ից), իսկ 160 երկրների շարքում դասակարգումը՝ 141։ Երկրի կատարողականը վատթարացել է․ ամենամեծ անկումը գրանցվել է մաքսային գործառույթների ոլորտում (2014-ի 75-րդ տեղից 2016-ին հասնելով 148-րդ տեղին)։