«Քաղաքացիական հասարակության քայլերը 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ»
13.02.2017
12:00
Փետրվարի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ժամանակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց առաջիկա քայլերն ու գործողությունները՝ կապված 2017թ. խորհրդարանական ընտրությունների օրվա և նախընտրական փուլի հետ:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, ով մասնակցում էր ասուլիսին, ասում է, որ քաղաքացիական հասարակությունը մշտապես ընտրական գործընթացներում ունեցել է իր դերակատարությունը մշտադիտարկումների և դիտորդական առաքելությունների տեսքով:

«Այս անգամ որոշում է կայացվել 30-ից ավելի ՀԿ-ների կողմից փորձել պատրաստել նաև բովանդակային հատվածը: Ըստ մեզ՝ բավականին բացակայում է բովանդակային հատվածը, և այն լրացման կարիք ունի: Մենք որոշել ենք, որ բովանդակային  հատվածի վերաբերյալ քաղացիական հասարակությունը պետք է ունենա իր հարցադրումները, որոնց պարտադիր պետք է պատասխանեն ընտրական պրոցեսի քաղաքական դերակատարները: Մշակվել են հարցեր, որոնք ուղարկվելու են կուսակցություներին և նրանք պետք է պատասխանեն այդ հարցերին,  որոնք կամփոփվեն, կմշակվեն և հանրային քննարկումների, բանավեճերի միջոցով կներկայացվեն հանրությանը»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ դիտարկման առաջնային խնդիրն այն է, որ բովանդակային հատվածը բավականին բացակայում է,

«Մենք տեսնում են հնարավոր առճակատումներ, բայց բովանդակային հարցերը, որոնք առկա են հանրային դիսկուրսում, որոնք այդպես էլ տարիներ շարունակ լուծումներ չեն գտնում: Կոռուպցիոն խնդիրները, մարդու իրավունքների բավական լուրջ բացթողումները, սոցիալ-տնտեսական, արտաքին, քաղաքական հարցերը, որոնք այդպես էլ բաց են մնում ամբողջ քարոզարշավի ընթացքում»,-ընդգծեց Հովհաննիսյանը: 

Ասուլիսի մյուս բանախոս ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ սա ամենաոչ մրցակցային ընտրություններն են Հայաստանի պատմության մեջ:

«Չկա մրցակցություն, մենք տեսնում ենք պալատական պայմանավորվածություններ, դաշինքներ,որոնք չստեղծված նորից քանդվում են: Ինչ որ գործողություններ, շարժեր, բայց գաղափարի շարժ, դիսկուրս չկա, բանավեճ չկա: Շատ տարօրինակ էր, երբ Հայաստանի լուրջ մարտահրավերներ ունի, լուրջ խնդիրներ՝ Ղարաբաղի հարցը,անվտանգության սպառնալիքները,տնտեսական մարտահրավերները, արտաքին,ներքին քաղաքականության մարտահրավերները, և չկա դիսկուրս: Քննարկումը գնում է ոչ թե ով լավագույն առաջարկը կներկայացնի, այլ քննարկվում է՝ ով ում հետ կարող է միանալ»,- ասում է Սաքունցը:

Հայաստանի Հելսնիկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ ասում է, որ 1998-ից սկսած բոլոր ընտրություններին նախընտրական և ընտրական օրվա մոնիտորինգ են իրականացնում:

«Այս անգամ երկու բաղադրիչ ունենք. մի բաղադրիչը խաղաղ հավաքների մոնիտորինգն է նախընտրական փուլում, մյուսը՝ զուտ ընտրությունների դիտարկումն է լինելու: Մինչ օրս, որ ընտրությունը դիտարկել ենք, մեր տարածքում այլ է  եղել պատկերը, կողքի տարածում, որտեղ դիտորդներ չեն եղել, պատկերը այլ է եղել»,-ասաց Իշխանյանը:

Անդրադառնալով կուսակցություններից բովանդակային հարցաշարերը ուղարկելու պատասխաններ կորզելու նախաձեռնությանը՝ Իշխանյանը գնահատեց այն խիստ կարևոր:

«Հայաստանում քաղաքական կուսակցությունների, դաշինքների մեջ գաղափարական այդ սկզբունքները, որ կա ձախ, աջ ազգայնական, պահպանողական, ըստ էության չկան»,-իր խոսքում հավելեց Իշխանյանը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն էլ տեսակետ հայտնեց, որայստեղ շատ կարևոր է,  որ իսկապես հասկացվի նաև ընտրողի վարքագիծը, և դա փոփոխվի:

«Մենք տեսնում ենք, որ ներկադրությամբ այդպիսի գաղափարական պայքար, դիսկուրսի հարցեր չեն առաջ քաշվում, և դա բավականին տխուր իրողություն է: Միակ այդ պոտենցիալ դիսկուրսի հարցը, ԼՂՀ խնդիրն է, որը որոշ չափով կարող է դառնալ դիսկուրսի առարկա, մնացած հարցերը սոցիալ- տնտեսկան, ներքին, արտաքին քաղաքական, կոռուպցիոն դուրս են մնում դիսկուրսից: Դա բնականաբար կհանգեցնի այն իրողությանը, որ ընտրողի վարքագիծը գնալով ընտրությունից ընտրություն պրիմիտիվանում է և դրա հիմքում դիսկուրսին արժանի այդպիսի ծրագրեր, գաղափարներ չեն առաջադրվել այս տարիների ընթացքում»,-ասում է Հոկտանյանը:

Նա հավելում է, որ Քաղաքացի դիտորդ նախաձեռնությունն այս տարի դիտորդություն կկատարի մոտ 1500-1800 ընտրատեղամասում և կներգրավվի 3700 դիտորդ, որոնցից 500-ը կլինեն Սփյուռքից, իսկ 150-ը՝ Վրաստանից: 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասում է, որ իրենք ընտրությունների հետ կապված մի քանի առանցքային ուղղություններով են աշխատելու:

«Մեկը գործընկեր կազմակերպությունների հետ միասին անկախ դիտորդի շրջանակներում դիտորդական առաքելություն իրակացնելն է ՀՀ բոլոր մարզերում: Մենք կծածկենք մոտ 200 ընտրատեղամաս, կունենանք նաև շրջիկ խմբեր: Մենք պատրաստվում ենք նաև տեսանյութերով և աուդիոնյութերով արշավ իրականացնել, որով ընտրողներին կհասցնենք մի քանի մեսիջներ: Մենք նաև փորձելու ենք բացատրել այս ընտրությունների կարևորությունը: Անգամ կան մարդիկ, որ կարծում են նախագահական ընտրություններ են լինելու հաջորդ տարի: Մարդկանց պետք է  բացատրենք, որ սա է ամենակարևոր ընտրությունը առաջիկայում»,-հավելեց Իոաննիսյանը:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփախումների անհրաժեշտություն. Առաջարկներ ուղղված նոր կառավարությանը
21.05.2018
13:00
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ մայիսի 21-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:
«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում
21.05.2018
12:00
Մայիսի 21-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
18.05.2018
11:00
Մշակութաբանական ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում թավշյա հեղափոխությունից: Ինչպե՞ս կառուցել ժողովրդին ծառայելու այլ մոդել, ինչպե՞ս պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունները պարզեցնել, ստեղծել կառավարման մարդակենտրոն քաղաքականություն։ Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ հասարակության մեջ վարքագծային փոփոխությունների հասնելու համար:
Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր. ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում
17.05.2018
12:00
ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները հույս են հայտնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով:
«Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ»
17.05.2018
11:00
Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ» թեմայով: Քննարկման բանախոս տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է կարճ ժամանակահատվածում լուրջ հաջողություններ գրանցել։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ