« Վերադառնալ ցանկին
Սյուզեն Դեյվիսի սեմինարը ՀԿ ներկայացուցիչների, բնապահպան-
ակտիվիստների, հետազոտողների և ԶԼՄ մասնագետների համար:
Փետրվարի 13, 2017թ., ժամը՝ 15:00-17:00:
 
Հանրային լրագրության ակումբ
Հասցե՝  Սարյան 30, 2-րդ հարկ

 
Սեմինարի ընթացքում մասնակիցները կծանոթանան՝
 
  • Podcast եղանակով պատմություն կառուցելու և ներկայացնելու հմտություններին:
  • Մասնավորապես անդրադարձ կկատարվի՝ ինչպես պատմություն ընտրել և զարգացնել թվային հեռարձակման դարաշրջանում՝ ձայնային էլեմենտների կիրառությամբ:
 
Դասընթացի ժամանակ կապահովվի անգլերենից հայերեն և հակառակը համաժամանակյա թարգմանություն:
 
Մուտքն ազատ է:
 
Տեղի սահամանափակ լինելու պատճառով՝ դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք գրեք info@pjc.am էլ. հասցեին՝ հաստատելով ձեր մասնակցությունը մինչ փետրվարի 10-ը, ժամը 15:00:
 
Դասընթացը հասանելի կլինի նաև առցանց ուղիղ հեռարձակմամբ՝ Հանրային լրագրության ակումբի Ֆեյսբուքյան էջում:
 


Սյուզեն Դեյվիսը պատմություններ կերտելու վարպետ է՝ իր բնույթով, էությամբ, մասնագիտությամբ և կերտվածքով: Մոտ քսան տարի նա երևան է հանել  ամենահիշարժան, ամենախորը, ամենաբարդ և ամենահետաքրքիր կերպարները և նրանց պատմությունները հասցրել Հանրային ռադիոյի ունկնդիրներին: Նա իր պատմությունները ներկայացրել է «Marketplace», «Soundprint», «All Things  Considered», «Talk of the Nation» և Ազգային հանրային ռադիոյի «National Desk»-ում:  Սյուզենը հաշվի է առնում հաղորդման ու նյութի պատրաստման բոլոր ասպեկտները. պատմություններ ընտրելը և զարգացում տալը, սցենարների ստեղծումը և  խմբագրումը, երաժշտական ձևավորումը՝ ներառյալ ուղիղ եթերով հեռարձակվող ծրագրերի ռեժիսուրան: Սյուզենն իրականացրել է տարբեր սեմինարներ Հանրային ռադիոյի հաղորդաշարերի ռեժիսորների, Հանրային ռադիոյի  լուրերի թողարկման ռեժիսորների, «Wake Forest» համալսարանի, «Duke» համալսարանի, Հյուսիսային Կարոլինայի Չեպլ Հիլ (Chapel Hill)  համալսարանի և «Muddy Puppy» ԶԼՄ-ի հանձնարարականներով: Սյուզենը մագիստրոսի աստիճան է ստացել Տեխաս նահանգի Հյուսթոն համալսարանից:  Նա ՝ «Մերի Փոփինսին փնտրելիս» (Searching for Mary Poppins) ակնարկների շարքի համահեղինակն է, և «Հնչյուններ ժողովելը» (Gathering Sound) բանաստեղծությունների ժողովածուի հեղինակը: