Հայաստանում քաղցկեղի բուժմանը զուգընթաց պետք է պայքարել նաեւ կարծրատիպերի դեմ
03.02.2017
11:00
Հայաստանում քաղցկեղի տարածման դեմ արդյունավետ պայքարելու համար առաջին հերթին անհրաժեշտ է բարձրացնել մարդկանց տեղեկացվածությունը խնդրի, բուժման հնարավորությունների եւ առկա կանխարգելիչ միջոցների վերաբերյալ: Այս մասին Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ «Մեդիա կենտրոնում» փետրվարի 3-ին կայացած «Քաղցկեղի տարածվածությունը Հայաստանում. բուժման և կանխարգելման միջոցները» թեմայով մամլո ասուլիսին հայտարարեց ուռուցքաբան/քիմիաթերապևտ Դավիթ Զոհրաբյան:

«Նվազեցնելու համար ուռուցքով հիվանդների թիվը, պետք է առաջին հերթին այն կանխարգելենք, այսինքն մարդիկ պետք է վաղ հետազոտվեն: Օրինակ, Հայաստանում կանանց մոտ առաջին տեղում է կրծքագեղձի քաղցկեղը, երկրորդ տեղում արգանդի վզիկի քաղցկեղը, իսկ զարգացած երկրներում արգանդի վզիկի քաղցկեղը 10-յակի մեջ անգամ չի մտնում, ինչը պայմանավորված է վաղ հետազոտմամբ», - ասաց Դավիթ Զոհրաբյանը, ով ներկայացնում է Քիմիաթերապիայի կլինիկան եւ Մուրացան համալսարանական հիվանդանոցը: Նա նշեց, որ մարդկանց տեղեկացվածության բարձրացումը նպատակ ունի նաեւ կոտրել առկա կարծրատիպերը:

«Հաճախ մարդիկ, երբ իմանում են, որ իրենց մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, նրանք այդ լուրն ընկալում են որպես դատավճիռ ու թեւաթափ լինում: Շատերն ինֆորմացիա չունեն, որ քաղցկեղից բուժված մարդիկ կան: Լինում են դեպքեր, երբ ախտորոշվելուց հետո չեն դիմում բուժման, քանի որ չեն ցանկանում, որ շրջապատն իմանա իրենց հիվանդության մասին եւ այլն», - ասաց Զոհրաբյանը:

Ասուլիսի մյուս բանախոս Քիմիաթերապիայի կլինիկայի հոգեսոցիալական ծրագրի հոգեբան, Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի տնօրեն Եվա Ասրիբաբայանի խոսքով, Հայաստանում շատ հաճախ մարդիկ չգիտեն քաղցկեղի ախտորոշումից հետո ինչ անել:«Այստեղ կարեւոր է համագործակցությունը բժշկական համակարգի, հիվանդի եւ նրա ընտանիքի: Սա մի ամբողջական թիմ է, որի նպատակը մեկն է՝ քաղցկեղի դեմ պայքարը», - ասաց բանախոսը՝ կարեւորելով քաղցկեղով հիվանդների հետ հոգեբանների աշխատանքը: «Մենք ունենք լավ հոգեբանական կրթություն բժշկական համակարգում, սակայն չունենքհոգեուռուցքաբանական կամ պալիատիվ կրթություն: Մենք առաջին հերթին ունենք կրթության եւ վերապատրաստման կարիք: Չունենք պետական ծրագրեր, այսինքն՝ հոգեբանի ծառայությունը պարտադիր չէ», - ասացԵվա Ասրիբաբայանը՝ տեղեկացնելով սակայն, որՄուրացան համալսարանական հիվանդանոցում այդ ծառայությունը բժիշկների նախաձեռնությամբ արդեն իսկ ներդրված է:

Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Գալինա Ստեփանյանն էլ ներկայացրեց Cancer.am կայքը, ով հանդիսանում է նույն կայքի պատասխանատու/խմբագիրը: «Սա մի հարթակ է, որտեղ կարելի է գտնել մատչելի լեզվով զետեղված ամբողջական տեղեկատվություն քաղցկեղի մասին: Այն հիմնադրվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան եւ ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի ջանքերով: Տեղեկատվությունը կայքում խմբագրվում են ուռուցքաբաններն ում բժիշկները: Կայքում ոչ միայն զետեղվում է տեղեկատվություն հիվանդության, բուժման հնարավորությունների մասին, այլեւ կա բլոգերի բաժին, որտեղ տեղադրված են հարցազույցներ վերապրողների հետ: Սա շատ կարեւոր է, քանի որ մարդիկ, ում մոտ ախտորոշված է քաղցկեղ, կարող են կարդալ այդ հարցազրույցները, ոգեշնչվել յուրաքանչյուրի պատմությամբ, որը դժվար մի արահետ է: Քաղցկեղը դատավճիռ չէ, քանի որ հրաշքներ լինում են եւ այն հնարավոր է բուժել», - ասաց բանախոսը:

Կայքում, նշում է նա, նաեւ զետեղված են բժիշկների խորհուրդներն առ այն, որ քաղցկեղի պարագայում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ: «Սա շատ բարդ թեմա է Հայաստանում: Օրինակ՝ երբեմն մարդիկ սոդայով են փորձում բուժել քաղցկեղը», - հավելեց  Ստեփանյանը:

Ասուլիսի ավարտին Դավիթ Զոհրաբյանն անդրադարձավ օնկոլոգիական հիվանդների ցավազրկման խնդրին:«Երբ անբուժելի հիվանդները կյանքի վերջում ուժեղ ցավեր են ունենում նրանք կարիք ունեն ցավազրկող միջոցների, խոսքը նարկոտիկ ցավազրկողների մասին է: Հայաստանում միայն մորֆինով ներերակային ցավազրկումն է գերանցված եւ թույլատրված: Զարգացած երկրներում ընդունված պրակտիկա է, որ կան դեղահաբերի տեսքով օգտագործվող մորֆին, պլաստիրների ձեւով օգտագործվող մորֆին եւ այլն: Հայաստանում նման բան չկա, ու քանի որ այն թմրամիջոց է համարվում, ուստի շատ մեծ վերահսկողության տակ է եւ հազվադեպ է կիրառվում: Իսկ սա շատ վատ է, քանի որ այս մոտեցումից միայն հիվանդներն են տուժում», - եզրափակեց Զոհրաբյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց
03.07.2020
14:30
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Քարահունջը պետք է պահպանել, բայց ումի՞ց» թեմայով:

Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է
02.07.2020
16:30
Հուլիսի 2-ին՝ ժամը 16:30-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց առցանց հեռուստաբանավեճ «Գույքահարկ․ տագնապի հաշվիչը մեկնարկել է» թեմայով։

«Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը»
02.07.2020
12:00
Հուլիսի 2-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ավելորդը. ԿԳՄՍ-ի որոշմամբ՝ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը» թեմայով:

«Խոշտանգման դեպքեր. սա նո՞ր Հայաստանն է, թե՞ հին»
26.06.2020
12:00
Հունիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով կազմակերպեց քննարկում «Խոշտանգման դեպքեր. սա նո՞ր Հայաստանն է, թե՞ հին» թեմայով:

«Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգ․ վարվիր աշխատողի հետ այնպես, ինչպես կցանկանայիր՝ քեզ հետ վարվեին»
24.06.2020
12:00
Հունիսի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը տեսակապի միջոցով անցկացրեց քննարկում «Աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգ․ վարվիր աշխատողի հետ այնպես, ինչպես կցանկանայիր՝ քեզ հետ վարվեին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ