« Վերադառնալ ցանկին

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակըՀանրային լրագրության ակումբի հետ համատեղ հունվարի 31-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոն»-ում կանցկացնի քննարկում՝ «Զբոսաշրջության ինդուստրիայի զարգացման տենդեցները Հարավային կովկասում» թեմայով (հասցե` Սարյան 30, 2-րդ հարկ):

Միջոցառման նպատակն է Հայաստանի եւ Վրաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայաուցիչների մասնակցությամբ քննարկել Վրաստանում եւ Հայաստանում տուրիզմի ոլորտում ունեցած հաջողություններն ու պոտենցիալը:

Թեման արդիական է այնքանով, որ նախորդ 2016թ ընթացքում թե Հայաստանում եւ թե Վրաստանում տուրիզմի ոլորտում որոշակի առաջխաղացում է գրանցվել: Վրաստանում 2016թ.-ին զբոսաշրջիկների թվի ռեկորդային աճ է արձանագրվել, որտեղ ուղեւորությունների քանակով Հայաստանը առաջին եռյակում է: Հայաստանից Վրաստան ուղեւորությունները ակտիվացել են նաեւ ձմռան ամիսներին: Այսպես միայն դեկտեմբեր ամսին Հայաստանից Վրաստան այցելությունների քանակը եղել է 165000, ինչը մոտ 15 հազարով ավել էր քան 2015թ. դեկտեմբերին: Հայաստանի համար մասնագետները կանխատեսում էին 5% աճ 2016թ.-ի համար: Թե որքանով իրականացան այդ սպասելիքները եւ ի՞նչ ակնկալել 2017թ-ից տուրիզմի ոլորտում`հայ եւ վրացի մասնագետները կխոսեն հունվարի 31-ի քննարկմանը:

Միջոցառման նպատակն է տեղական լրատվամիջոցների լուսաբանման օգնությամբ բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը տվյալ թեմայի շուրջ:

Քննարկման բանախոսներն են՝

-      Թոռնիկե Զիրաքիշվիլի, Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար(տեսազանգի միջոցով)

-      Կարինե Դավոյան, Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն

-      ՆերկայացուցիչՀՀտնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեից (ենթական է հաստատման)

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակ` + 374 10 58 48 99 կամՀանրայինլրագրությանակումբ, +37460 505 898 հեռախոսահամարներով:

Միջոցառումն իրականացվում է IWPR-ի`Հարավային Կովկասում ներուժի հզորացմանը, բաժանարար գծերի վերացմանը եւ լարվածության նվազեցմանն ուղղված նախագծի շրջանակներում, որն իրականացվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Այն իրականացվում է Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի «Մեդիակենտրոն» ծրագրի հետ համագործակցությամբ:

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը նպաստում է հակամարտությունների և զարգացումների կիզակետում գործող տեղական լրատվամիջոցների ամրապնդմանը`գործելով աշխարհի 2 տասնյակ երկրներում և շրջաններում: Կազմակերպության գործառույթների շարքում է տեղական անկախ լրատվամիջոցների ստեղծումը, տեղացի լրագրողների, խմբագիրների վերապատրաստումը, աջակցությունը մարդու իրավունքների, առողջ կառավարման և այլ ուշագրավ թեմաների համապարփակ լուսաբանմանը, պրոֆեսիոնալ լրագրության տարածումը զարգացող երկրներում և միջազգային ասպարեզում, մարդու իրավունքների, միջազգային արդարադատության և կանանց իրավունքների տեղական կազմակերպությունների հաղորդակցման ներուժի ամրապնդումը: