« Վերադառնալ ցանկին

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ դեկտեմբերի 26-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոն»-ում կանցկացնի քննարկում՝ «Վրաստանի «Նավթի և գազի կորպորացիա»-ի բաժնետոմսերի վաճառքից բխող ռիսկերը Հայաստանի էներգետիկ անվտանգության համար» թեմայով (հասցե` Սարյան 30, 2-րդ հարկ):

Միջոցառման նպատակն է Հայաստանի և Վրաստանի էներգետիկ և քաղաքական հարցերով փորձագետների մասնակցությամբ քննարկել Վրաստանի կառվարության «Նավթի և գազի կորպորացիա»-ի 25 տոկոս բաժնետոմսերի աճուրդի մտադրության մասին:

Թեման արդիական է այնքանով, որ նման գործարքը կարող է իր անմիջական ազդեցույունը ունենալ Հայաստանի էներգետիկ անվտանգության վրա, քանի որ SOCAR ադրբեջանական պետական նավթային ընկերությունը հայտարարել է «Նավթի ու գազի կորպորացիա»-ի բաժնետոմսերը գնելու հետաքրքրության մասին: Հայաստանի համար սա էներգետիկ անվտանգության տեսանկյունից բավականին զգայուն հարց է, քանի որ վրացական հենց այդ ընկերությունն է հանդիսանում ՌԴ-ից Հայաստան ձգվող «Հյուսիս-Հարավ» գազատարի վրացական հատվածի օպերատորը:

 «Մենք զրուցել ենք մի քանի ներդրումային բանկերի հետ բորսայում «Վրաստանի երկաթուղիներ»-ի և «Նավթի և գազի կորպորացիա»-ի բաժնետոմսերի 25 տոկոսը տեղաբաշխելու հարցի շուրջ: Եթե լինեն համապատասխան շուկայական պայմաններ, մենք կկայացնենք այդ որոշումը։ Այս հարցը պետք է շատ զգույշ և ճիշտ լուծել»,- նշել էր Վրաստանի վարչապետը:

Միջոցառման նպատակն է տեղական լրատվամիջոցների լուսաբանման օգնությամբ բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը տվյալ հարցի շուրջ:

 Քննարկման բանախոսներն են՝

-      Գիա Խուխաշվիլի, Վրաստանի Զարգացման ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ (տեսազանգի միջոցով)

-      Արմեն Մանվելյան, Էներգետիկայի հարձերով փորձագետ

-      Արա Մարջանյան, էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ (հաստատված չէ)

-      Ջոնի Մելիքյան, Վրաստանի հարցերով փորձագետ