« Վերադառնալ ցանկին
Բանավեճ Մեդիա կենտրոն

Նոյեմբերի 24-ին, ժամը 19:30 «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1 պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ կանցկավի բանավեճ «Անվտանգության ամրապնդու՞մ, թե՞ ինքնիշխանության զիջում. հայ-ռուսական միացյալ զորամիավորման համաձայնագիրը» թեմայով: 

Բանախոսներն են

Վաղարշակ Հարությունյան, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ

Արման Նավասարդյան, ՀՀ նախկին փոխարտգործնախարար, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան 

Արա Պապյան, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, դիվանագետ 

Ստեփան Սաֆարյան,  Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքական վերլուծաբան 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանավեճին լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում: Քննարկումն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.a1plus.am կայքում: Լրատվամիջոցները կարող են իրենց կայքերում տեղադրել ուղիղ հեռարձակման կոդը կամ տեսագրությունը: