« Վերադառնալ ցանկին

Նոյեմբերի 16-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա Հանդուրժողականության համաշխարհային օրվան նվիրված քննարկում՝ «Ի՞նչ փուլում է Խտրականության դեմ օրենքի նախագիծը. խտրականության դրսևորումները Հայաստանում» թեմայով:

Բանախոսներն են

Իզաբելլա Սարգսյան, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար

Անահիտ Չիլինգարյան, Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի համակարգող, իրավաբան

Անահիտ Սիմոնյան, Կանանց ռեսուրսային կենտրոնի ծրագրերի համակարգող, իրավապաշտպան

Հայկ Աբրահամյան, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան, Քաղաքացիական հասարակության ծրագրի համակարգող

Նարե Հովհաննիսյան, «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի ծրագրերի համակարգող