«Ինչու՞ Ռուսաստանը դուրս բերեց իր զինուժը Սիրիայից». քաղաքագետներ
18.03.2016
12:00
«Ռուսաստանը ոչ թե Սիրիայից է դուրս գալիս, այլ այնտեղ ստեղծված իրավիճակից: Սա կոչվում է «ելքի ռազմավարություն»»,-նման կարծիք հայտնեց Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը մարտի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ:

Ըստ նրա՝ Ռուսաստանն ուներ երեք նպատակ. «Առաջինը՝ արևմտյան երկրների հետ համագործակցության մակարդակի բարձրացումն էր: Եթե անցյալ տարի չէին ուզում ՌԴ-ի հետ հաշվի նստել, ապա այժմ նրա հետ խոսում են: Դա տեղի ունեցավ սկզբից Ղրիմում, հետո՝ Սիրիայում: Մոսկվան այս կերպ հասկացրեց, որ ունի շահեր, որոնք պետք է հաշվի առնել, իսկ եթե հաշվի չեն առնում, ապա նա կարող է կտրուկ քայլեր անել»,-ասաց Իսկանդարյանը:
Հաջորդը, Իսկանդարյանի կարծիքով, Ուկրաինայի շուրջ զարգացումներն էին, որոնք մերձավորարեւելյան այս գործողությունների ֆոնին երկրորդ պլան մղվեցին եւ ՌԴ-ն ինչ-որ չափով դուրս եկավ նաև այս իրավիճակից:
«Մյուս նպատակը Սիրիան էր և Ասադի շուրջ վիճակը: Այժմ Ասադը դարձել է ներսիրիական կարգավորման մասը եւ Ասադի հեռացման մասին ավելի քիչ են խոսում: Վերջապես ՌԴ-ն դուրս չի եկել Սիրիայից, քանի որ կան Հմեյմիմի, Լաթաքիայի և Տարտոսի բազաները: Նրանք բավականին ուժեղ ամրացված են: Այսինքն՝ հարկ եղած դեպքում ՌԴ-ն կարող է հաշված օրերի ընթացքում իր ուժերը մեծացնել և դիսլոկացնել այնտեղ»,-կարծիք հայտնեց Իսկանդարյանը:
Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանի գնահատմամբ` Ռուսաստանին այդպես էլ չհաջողվեց լուծել իր առջեւ դրված խնդիրները. «Պարզ է, որ նա ուներ մերձավորարևելյան խաղացող դառնալու խնդիր, որը հետո կփորձեր փոխարկել Ուկրաինայում՝ իր հանդեպ գործողությունների հետ, բայց դա  չհաջողվեց: Բազմիցս Ռուսաստանին ցույց տվեցին, որ սա վերաբերում է միայն գլոբալ խաղացողներին: Նրան ասվեց`Ուկրաինան առանձին ենք քննարկում քեզ հետ, Սիրիան՝ առանձին: Ինչ վերաբերում է նշված երկրորդ նպատակին, ապա Ասադի համար Ռուսաստանը չլուծեց որևէ էական ստրատեգիական խնդիր: Այսինքն՝ կան ինչ-որ տակտիկական առաջխաղացումներ, բայց Ասադի վիճակը, այնուամենայնիվ, այդ հաջողություններով հանդերձ՝ անշրջելի չէ: Պարզ է, որ այս իրավիճակով Ասադը դժվար թե մնա իշխանության: Այնպես որ Ռուսաստանն այդես էլ չկարողացավ դառնալ գլոբալ խաղացող»,- եզրակացրեց Ենոքյանը` այնուամենայնիվ ասելով, որ իր համար հասկանալի չէ ռուսական զորքերի դուրս բերման որոշումը. «Ինչո՞ւ Ռուսաստանը դուրս եկավ, ազնվորեն ասեմ՝ չգիտեմ: Երևի այստեղ ինչ-որ ստորջրյա հարցեր կան, որից մենք անտեղյակ ենք ու որոնք  մոտ ժամանակներում կերևան»:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը արձանագրելով, որ այս գործընթացով Ռուսաստանն իրեն վերադարձրեց գլոբալ խաղացողի դերը` այդուհանդերձ, նշեց, որ Սիրիա մուտք գործելիս իր առջեւ դրած ոչ բոլոր խնդիրները Ռուսաստանը կարողացավ կատարել:
«Ռուսաստանը գրեթե բացահայտ էր ասում, որ պատրաստ է Սիրիայի հարցում զիջումների գնալ ու պարզ է՝ ինչ նկատի ունեին իրենք. Ուկրաինայի հետ կապված սանկցիաները, բայց քանի որ մի քանի օր առաջ սանկցիաները և՛ ԱՄՆ-ն, և՛ ԵՄ-ն նորից վերահաստատեցին ու երկարացրեցին, պարզ է, որ այդ գործոնն էլ մեծ դեր խաղաց: Բացի այդ` թեեւ ռուսական ռազմական արշավն ուժեղացրեց Ասադին, սակայն չկարողացավ  դարձնել միակ լեգիտիմ իշխանությունը Սիրիայում: Այժմ Մոսկվան ընդունում է հակամարտության նաև մյուս կողմերին՝ չափավոր ընդդիմություն, քրդական գործոն և այլն»,-ասաց Գրիգորյանը: 
Բանախոսը մատնանշեց նաեւ ռեսուրսների խնդիրը: Հակադարձելով Իսկանդարյանի պնդմանը, թե սա ամենաէժան պատերազմներից մեկն էր` Ստեփան Գրիգորյանը  նկատեց. «Թեպետ սիրիական պատերազմի վրա մեծ փողեր չեն ծախսվել, այնուամենայնիվ Մոսկվային դժվար է միևնույն ժամանակ պատերազմել եւ Սիրայում, եւ հակամարտել Ուկրաինայի հետ, եւ  «մարսել Ղրիմը» և դիմակայել պատժամիջոցներին»:
Իսկ ՀՀ նախկին փոխարտգործնախարար, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն էլ ընդգծեց, որ այս պատերազմը Ռուսաստանի համար նաեւ սեփական զինանոցի փորձարկման հնարավորություն էր:

«Սա նաև ռազմական ուժի ցուցադրման և փորձարկման դաշտ էր, և ՌԴ-ն ցույց տվեց, թե ինչ արդիական զինատեսակներ ունի: Սակայն ի սկզբանե էլ ասվում էր, որ ՌԴ ուժերը այնտեղ մնալու հավերժ խնդիր չունեն: Սիրայում վիճակը շիկացավ, գերտերությունները հասան կարմիր գծին և հասկացան, որ խնդիրներին լուծում է պետք տալ: Սա Մոսկվայի համար բազմաբևեռ աշխարհ ստեղծելու գործընթացի մի մասն է, այլ ոչ թե Ասադին օգնելու խնդիր»,-ասաց Նավասարդյանը:

Դիվանագետի դիտարկմամբ` Ռուսաստանում առկա են նաեւ ներքին խնդիրներ`մասնավորապես ՌԴ 20 միլիոնանոց սունիական մուսուլմանական համայնքը, որը կարող էր գործել: Նավասարդյանը նկատեց, որ ՌԴ-ի դուրս գալը կարևոր է նաեւ Թուրքիայի հետ փոխհարաբերություններում:

«Վերջին շրջանում, թեպետ թեթև, սակայն նկատվում է, որ ռուս-թուրքական հռետորաբանությունը փափկել է».,-նկատեց Նավասարդյանը:
Արևիկ Սահակյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի միջոցառումների համակարգող:
Հեղինակի հետ կապվելու համար գրեք 
 [email protected] հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Գերիների հարցը՝ իշխանությունների անզորության ցուցիչ
20.01.2021
12:00
Հունվարի 20-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնի սրահում տեղի ունեցավ ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ հանդիպում-զրույց: Թեման՝ «Գերիների հարցը՝ իշխանությունների անզորության ցուցիչ»:
Ի՞նչ սկզբունքով ընտրվեցին մարզերում սփռվող հեռուստաալիքների հաճախականությունների մրցույթի հաղթողները
19.01.2021
14:00
Հունվարի 19-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ի՞նչ սկզբունքով ընտրվեցին մարզերում սփռվող հեռուստաալիքների հաճախականությունների մրցույթի հաղթողները» թեմայով։
Ի՞նչ սկզբունքով ընտրվեցին Հայաստանում սփռվող հեռուստաալիքների հաճախականությունների մրցույթի հաղթողները
18.01.2021
12:00
Հունվարի 18-ին՝ ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Ի՞նչ սկզբունքով ընտրվեցին Հայաստանում սփռվող հեռուստաալիքների հաճախականությունների մրցույթի հաղթողները» թեմայով:
Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. ո՞րն է լինելու Հայաստանի հետագա քայլը
14.01.2021
13:00
Հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Գերիների վերադարձի արհեստական ձգձգում. ո՞րն է լինելու Հայաստանի հետագա քայլը» թեմայով։

Օբյե՞կտ, թե՞ սուբյեկտ. ո՞րն է Հայաստանի օրակարգը՝ կապիտուլյացիայից հետո
12.01.2021
10:30
Հունվարի 11-ին, ժամը 10:30, Մեդիա կենտրոնը նախաձեռնեց առցանց հարցազրույց Քաղաքական գիտության ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանի հետ: Թեման՝ «Օբյե՞կտ, թե՞ սուբյեկտ. ո՞րն է Հայաստանի օրակարգը՝ կապիտուլյացիայից հետո»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...