«Աշխատողներին ստիպում են ընտրել կենսաթոշակային ֆոնդեր»
31.01.2014
12:00
«Կոնկրետ ճնշումներ կան դպրոցներում և մանկապարտեզներում. աշխատողներին ստիպում են ընտրել կենսաթոշակային ֆոնդեր: Ճնշումներ են արձանագրվել նաև Արմսվիսբանկ (ArmSwissBank), «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններում»,-ասաց «Դեմ! եմ» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանը: Այսօր «Մեդիա կենտրոնում» «Դեմ! եմ» նախաձեռնությունն անդրադարձավ պետաշխատողներին կենսաթոշակային ֆոնդեր պարտադրելու խնդրին:

Սահմանադրական դատարանի` հունվարի 24-ի աշխատակարգային որոշման արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ վեճի առարկան որոշակիորեն փոխադրվել է գործատու-աշխատող հարաբերությունների հարթություն: 

Պարզաբանելով ստեղծված դրությունը` Դավիթ Մանուկյանը հավելեց. «Որպես այդպիսին վճարում/փոխանցում կատարելու օրենքի նորմը կասեցված չէ, կասեցված է այդ վճարումը չկատարելու համար սպասվող պատասխանատվության նորմը. գործատուն փոխանցում կարող է չկատարել»:

Պետական հիմնարկությունների աշխատակիցների ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը հայտնեց, որ բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել աշխատողների իրավունքների իրազեկման ուղղությամբ: Մեկնաբանելով պետական  աշխատողների շրջանում ստեղծված վախի մթնոլորտը` բանախոսը նշեց, որ համոզված է` աշխատողների միասնական պայքարի դեպքում ոչ ոք չի կարող նրանց աշխատանքից ազատել:

«Այս օրենքը ժամանակավրեպ է, մինչև օրենքն ընդունելը կառավարությունը պետք է տաներ նախապատրաստական աշխատանքներ, ինչը չի արվել»,-հավելեց Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:

«Դեմ! եմ» նախաձեռնության անդամ, իրավաբանԳևորգ Հայրապետյանն իր հերթին փաստեց, որ տեղյակ է բազմաթիվ դեպքերի մասին, երբաշխատողները և նրանց խմբերը չեն զլացել և դիմում են գրել իրենց գործատուին` խնդրելով իրենց սեփականությունը հանդիսացող պայմանական 5 տոկոսը չփոխանցել և հայտնել են այն մասին,  որ դեռ չեն պատրաստվում ընտրել որևէ ֆոնդ.սա իրավունքների պաշտպանության ևս մի տարբերակ է:

Դավիթ Մանուկյանը տեղեկացրեց, որ մինչև մարտի 28-ը` Սահմանադրական դատարանի դիմումը քննելու օրը, լինելու են հստակ վեկտորներով գործողություններ, հատկապես ակտիվ այցեր դեպի մարզեր. Վանաձորը, Ալավերդին, Կապանը և Գյումրին արդեն իրենց հետ են այս հակասոցիալական և հակասահմանադրական օրենքի դեմ պայքարում և փետրվարի 8-ին Վանաձորում տեղի կունենա հերթական բողոքի ակցիան:

Հունվարի 31-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դեմ! եմ» նախաձեռնության ասուլիսը` նվիրված պետաշխատողներին կենսաթոշակային ֆոնդեր պարտադրելու խնդրին: Ասուլիսի բանախոսներն էին` Դավիթ Մանուկյան` «Դեմ! եմ» նախաձեռնության անդամ, քաղաքագետ, Գևորգ Հայրապետյան` «Դեմ! եմ» նախաձեռնության անդամ, իրավաբան, Անահիտ Ասատրյան՝ Պետական հիմնարկությունների աշխատակիցների ճյուղային արհմիության նախագահ, Միքայել Փիլիպոսյան՝ Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Հայաստանում ամուսնական զույգերը պլանավորում են շատ, բայց ունենում քիչ երեխաներ. ՄԱԿ 2017թ. ուսումնասիրություն
11.07.2018
12:00
Հուլիսի 11-ին Բնակչության համաշխարհային օրը Մեդիա կենտրոնում ներկայացվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրության արդյունքները:
Նոր քաղաքապետ, թե՞ նոր ավագանի
11.07.2018
11:00
Հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական ներկայացնելուց հետո ապագա քաղաքապետի ընտրության հետ կապված անորոշ իրավիճակ է ստեղծվել։
«Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց
10.07.2018
12:30
Հուլիսի 10-ին «Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց» թեմայով:
«Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց
10.07.2018
12:30
Հուլիսի 10-ին «Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ