«Մարտ ամսին կթողարկվի «Հայկական լեռնաշխարհ» էլեկտրոնային գիրքը»
29.01.2014
11:00
Մարտ ամսին կթողարկվի «Հայկական լեռնաշխարհ» էլեկտրոնային գիրքը, որն անվճար հասանելի կլինի մոբայլ սարքերով և համակարգիչներով՝ 7 լեզուներով. այսօր «Մեդիա կենտրոնում» ազդարարեց Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր և նախագահ Երվանդ Զորյանը:

«Հայկական լեռնաշխարհը» Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հայկական մշակույթը և պատմությունը ներկայացնող էլեկտրոնային գրքերի նորարարական շարքի առաջին գիրքն է:  

«Հայկական վիրտուալ համալսարանը Հայաստանում օնլայն ուսուցման միակ կենտրոնն է, որը, ստրատեգիական նշանակության միջոցառում լինելով, համալսարանական կրթությունից անդին է գնում»,- նշեց պարոն Զորյանը: Բանախոսը հավելեց նաև, որ այդ գրքերի շարքի միջոցով ՀՎՀ-ն ընդլայնում է իր վիտուալ լսարաններում ընդգրկված շուրջ 3000 միջազգային  ուսանողների շրջանակը:

«Հայկական լեռնաշխարհը» էլեկտրոնային գրքում ներկայացված են հայկական լեռնաշխարհի մշակույթը, շրջակա միջավայրը և տարածաշրջանային բաժանումները, որոնցից յուրաքանչյուրը հագեցած է պատկերներով և տեսանյութերով: Ընթերցողներին հնարավորություն է տրվում հարցաշարերի միջոցով գնահատել սեփական առաջընթացը, առանձնացնել ժամանակաշրջանի կարևորագույն իրադարձությունները և ծանոթանալ հատուկ այդ աղբյուրի համար մշակված հարուստ բառապաշարին:

«Էլ-գրքերի բովանդակությունը ստեղծվում է հայագիտության, մանկավարժության և տեխնոլոգիական մասնագետների կողմից, որոնք ներկայացնում են ոչ միայն Երևանի պետական համալսարանը, այլև Ամերիկայի Սթենֆորդի և Բերքլիի համալսարանները»,-փաստեց Երվանդ Զորյանը:

ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքին բաժանորդագրությունն անվճար է լինելու և մի քանի վայրկյանում հասանելի: 2014թ. մարտին iBook տարբերակը հասանելի կլինի iPad-երի և Mac համակարգիչների, իսկ բրաուզեր տարբերակը՝ մոբայլ այլ գործիքների և համակարգիչների համար: Էլ-գրքերը հասանելի կլինեն 7  լեզուներով՝ արևելահայերեն/արևմտահայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն և իսպաներեն:

Հունվարի 29-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Հայկական լեռնաշխարհը» մուլտիմեդիա էլ-գրքի ասուլիս-շնորհանդեսը: Ասուլիսի բանախոսն էր  Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Երվանդ Զորյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ