Մեր մասին
» Մեր նպատակները

«Մեդիա կենտրոնի» նպատակներն են.

  • ընդլայնել և խթանել տեղեկատվության տարածման արդյունավետությունը Հայաստանում` ստեղծելով համագործակցություն քաղաքացիական շահերի պաշտպանության խմբերի, լրագրողների և արհեստավարժ լրատվամիջոցների միջոցով, նպաստել լրագրողական փոխհարաբերությունների, գործընկերության և համերաշխության ամրապնդմանը,
  • բացահայտել և առաջ քաշել զգայուն խնդիրներ և տեսական ռիսկեր` հանդիսանալով դրանց հրապարակային քննարկումների միջնորդ,
  • բարձրացնել հասարակության իրազեկվածությունը կարևոր թեմաների շուրջ` օգտագործելով նոր տեխնոլոգիաների հնարավորությունները,
  • խթանել և ընդլայնել այն միջավայրը, որում հիմնական լրատվամիջոցները հետաքրքրված կլինեն օգտագործել տեղեկատվական հոսքերը,
  • ստեղծել բանավեճի մշակույթ` բանավեճերի շարք ունենալու միջոցով,
  • ձևավորել փակ հանդիպումների մշակույթ դիվանագետների, արտաքին քաղաքական որոշումներ կայացնողների և լրատվամիջոցների, ավագ լրագրողների միջև: