Մեր մասին
» Մեր առաքելությունը

«Մեդիա կենտրոնի» առաքելությունն է ապահովել քաղաքացիական հասարակության կայուն եւ ակտիվ մասնակցությունը  քաղաքական, հասարակական, սոցիալական կարեւորագույն խնդիրների   քննարկումներում ու բանավեճերում՝ զարգացնելով բանավեճային մշակույթը, ստեղծելով  միավորող աշխատանքային միջավայր լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչների համար ու նպաստելով համագործակցային մշակույթի կերտման ու խթանման գործընթացին: 

Բազմակարծություն

Անդրադառնալով քաղաքական, հասարակական, սոցիալական կամ տնտեսական հրատապ խնդիրների` մենք ձգտում ենք ապահովել դրանց լուսաբանման բազմակողմանիությունը, քանի որ հավատում ենք, որ իրականությունը  տեսանելի է միայն հնարավոր բոլոր տեսակետերի հատման կետում:

Համագործակցություն

Ստեղծելով իրազեկ և կառուցողական երկխոսության միջավայր` մենք նպաստում ենք համագործակցային մշակույթի ձևավորմանը, քանի որ հավատում ենք, որ համագործակցությունը եւ քաղաքացիական հասարակության ներուժի համախմբումը խնդիրների արդյունավետ լուծման հիմքն է:

Նորարարություն

Մենք շարժվում ենք նոր մեդիայի և նոր տեխնոլոգիաների զարգացմանը համաքայլ, քանի որ նորարարությունը համարում ենք հասանելիության և հասարակական իրազեկման բարձրացման անկյունաքարերից մեկը:

Վերահսկում

Մենք հավատում ենք, որ մեդիան եւ քաղաքացիական հասարակությունն  ունեն հասարակական եւ քաղաքական գործընթացների նկատմամբ վերահսկողական կարևորագույն դեր, որը խթանում է իշխանությունների հաշվետու ու թափանցիկ քաղաքականության կիրառմանը:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ