Հարցազրույց Անդրիաս Ղուկասյանի հետ
15.02.2013
15:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնը»-ի աշխատակազմը հանդիպեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հետ:

Մինչ ուղիղ եթերում  «Մեդիա կենտրոնին» հարցազրույց տալը, նախագահի հացադուլավոր թեկնածուին այցելեցին ԵԽԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչները: Նա ներկայացրել էր հացադուլի նպատակն ու իր պահանջները:  «Իմ պահանջը եղել է մերժել իշխող կուսակցության մասնակցությունը ընտրություններում, դա հակասահմանադրական գործունեություն իրականացնող կուսակցություն է»:

Ապա Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց «Մեդիա կենտրոն»-ի հարցերին:

Նա գտնում է, որ ծրագրեր իմաստ չունի ներկայացնել ընտրողներին. «Իմաստ չունի հարկանդրանքի տակ գտնվող մարդուն գնալ բացատրել քո ծրագիրը, անհրաժեշտ է վերացնել այդ հարկանդրանք ստեղծող ուժը»:

Ըստ Անդրիաս Ղուկասյանի, «Այս ռեժիմը վտանգում է նաև մեր երկրի անվտանգությունը, անկախությունը»:

Անդրիաս Ղուկասյանը համոզված է, որ շարունակվում է ընտրակաշառք բաժանվել. «Քվեարկության արդյունքները չեն արտահայտի հանրության կամքը, ունեմ տեղեկություն, որ արդեն բաժանվում են ընտրակաշառքներ: Մեր երկրի բարոյական կապիտալը այս 20 տարվա ընթացքում նվազեց, այս համակարգը վերացնում է մեր պատկերացումները կյանքի մասին, ստեղծում է խորին ճգնաժամ մեր երկրում»:

Նախագահի թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանին չի այցելել Հրանտ Բագրատյանը եւ Սերժ Սարգսյանը, թեեւ վերջինիս նա չի համարում թեկնածու. «Նրա մասնակցությունը ընտրություններում ապօրինի է»-եզրափակում է Ղուկասյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ոստիկանությունում խոշտանգումները շարունակվում են․ այս անգամ զոհը աշխարհի չեմպիոն Արմեն Ղազարյանն է»
17.09.2020
12:00
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ոստիկանությունում խոշտանգումները շարունակվում են․ այս անգամ զոհը աշխարհի չեմպիոն Արմեն Ղազարյանն է» թեմայով։

Դատավորների տեղափոխությունից ՍԴ հանդեպ վստահությունը չի ավելանում. թե՞ այդպես չէ
16.09.2020
12:00
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Դատավորների տեղափոխությունից ՍԴ հանդեպ վստահությունը չի ավելանում. թե՞ այդպես չէ» թեմայով:

Մեծ դասամիջոց, որը շատ երկար տևեց - ֆիլմի դիտում
14.09.2020
16:00
Սեպտեմբերի 14-ին, ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնի սրահում տեղի ունեցավ «Մեծ դասամիջոց» ֆիլմի դիտումը (հեղինակ՝ լրագրող Լիլիթ Ավագյան):

«Ինչպե՞ս կաշխատեն մակապարտեզները կարանտինի պայմաններում. պարզաբանում է ՀՀ կառավարությանն առընթեր Կրթության տեսչական մարմինը»
10.09.2020
16:00
Սեպտեմբերի 10-ին, ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց վեբինար «Ինչպե՞ս կաշխատեն մակապարտեզները կարանտինի պայմաններում. պարզաբանում է ՀՀ կառավարությանն առընթեր Կրթության տեսչական մարմինը» թեմայով:


«Մարտի 1-ի գործ. անվստահություն իշխանությունների՞ն»
08.09.2020
13:00
Սեպտեմբերի 8-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպեց առցանց քննարկում «Մարտի 1-ի գործ. անվստահություն իշխանությունների՞ն» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...