SHIFT նախաձեռնության ներկայացումը
08.05.2013
12:00
«Մեդիա կենտրոն»-ում մայիսի 8-ին, ժամը 12:00-ին հուրընկալվեցին OneArmenia կազմակերպության ստեղծագործական ղեկավար Օկսանա Միրզոյանը եւ մեդիա բովանդակության պատասխանատու Անահիտ Յահջյանը, ովքեր ներկայացրեցին SHIFT նախաձեռնությունը:

ONEArmenia կազմակերպությունը այս նախաձեռնության միջոցով նպատակ ունի ամենաշատը 10.000 ԱՄՆ դոլարով աջակցել 16 տարեկանից բարձր այն մարդկանց, ովքեր, հին եւ նոր մշակութային տարրերը միաձուլելով, հասանելի կդարձնեն հայկական մշակույթը ամբողջ աշխարհով:

«Դիմողները ցանկություն պետք է ունենան փոխելու հայկական ավանդական մշակույթն ու դրա պատմական ընթացքը և այն դարձնելու ժամանակակից, ներգործուն գեղագիտության հիմնաքար»,- ասաց Անահիտ Յահջյանը:

Օկսանա Միրզոյանի համոզմամբ՝ աշխարհում լավագույն օրինակներից մեկը ջազ երաժիշտ Տիգրան Համասյանն է, ով գործով ապացուցեց, որ կարելի է ազգային երաժշտության տարրերը նոր ձեւով մշակելով, հայտնի դառնալ աշխարհին:

Սիրուշոյի «Պրե գոմեշ» երգը Յահջյանի համոզմամբ եւս հաջող տարբերակ է՝ չնայած քննադատվում է շատերի կողմից:

 «Ավելի ավանդական մտածող մարդիկ չեն ընդունում երիտասարդների կարծիքները, բայց պետք է հիշեն, որ երբ նրանք են երիտասարդ եղել, քննադատվել են իրենց մեծերի կողմից: Եթե ուզում ենք մեր պայքարը կապ ունենա աշխարհի մյուս շարժումների հետ, մենք պետք է առաջ շարժվենք»,- ասաց Միրզոյանը:

Նախաձեռնությունը մեկնարկել է 2013թ. ապրիլի 24-ից: Դիմումները կընդունվեն մինչև 2013թ. մայիսի 25-ը: Հաղթող ծրագիրը կընտրվի առցանց՝  մեկ փուլով ացկացվող ֆեյսբուքյան բաց քվեարկության միջոցով:

Յուրաքանչյուր ծրագրի համար գումարը սահանափակվում է 10.000$-ով,  դիմորդը կարող  է ներկայացնել հայտ յուրաքանչյուր կարգի միայն մեկ ծրագրի համար, հավաքագրված գումարից հայտատուին աշխատավարձ չի հատկացվում, ծրագրի հետ կապված ցանկացած աշխատանք պետք է իրականացվի Հայաստանում, ծրագիրը պետք է ավարտին հասցվի դրամաշնորհի գումարով, ծրագիրը պետք է իրականացվի Հայաստանում:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.onearmenia.net կայքում:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ