Ծննդաբերել պատրաստվող կանանց խնդիրները
24.05.2013
12:00
Մայիսի 24-ին`ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը անցկացրեց փորձագիտական քննարկում-ասուլիս Հայաստանում ծննդաբերել պատրաստվող կանանց խնդիրների վերաբերյալ:

Առողջապահության նախարարի հրամանով` Ծննդօգնության և երեխայի առողջության պետական հավաստագրերը տեղայնացվել են:  Որոշման արդյունքում այս տարվա մայիսից մարզային գրանցում ունեցող կանայք մայրաքաղաքում ծննդաբերելու համար ստիպված կլինեն հավելյալ գումար վճարել, ինչը նշանակում է, որ միայն Երևանում գրանցված կանայք իրավունք կունենան օգտվել մայրաքաղաքի բուժհիմնարկների  անվճար ծննդօգնությունից: Մարզերում բնակվող կանայք դժգոհ են որոշումից, քանի որ մարզային հիվանդանոցներում չկան համապատասխան պայմաններ ու մասնագետներ` անվտանգ ծննդօգնություն ապահովելու համար:

ՀՀ Առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը նշեց, որ անվտանգության խնդիր չկա, քանի որ այժմ բոլոր մարզերը ապահովված են ծննդօգնության համար անհրաժեշտ պայմաններով:

«Երևան քաղաքի ծննդաբերությունների 30 տոկոսն ընկնում էր 4 սահմանամերձ մարզերի վրա՝ Արմավիր, Արարատ, Կոտայք, Արագածոտն: Հեռավոր մարզերում կանայք ծննդաբերում են իրենց տարածքային բուժկենտրոններում: Եթե կինն ունի հղիության նորմալ ընթացք, ապա նա մեծ հաջողությամբ կարող է ծննդաբերել ըստ բնակության վայրի: Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ մարզային հիվանդանոցները դառնան մրցունակ և կարողանան այդ մրցունակության համար պայքարել»,- ասաց Ավագյանը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը հայտնեց, որ ամենակարեւորը բնակչության վստահության վերականգնումն է, որն առաջին հերթին պայմանավորված է քաղաքակիրթ վերաբերմունքով ծննդաբերող կնոջ նկատմամբ:

«Եթե ուզում եք, որ մարզերից այստեղ չգան, դրա լուծումը տեղայնացումը չէ, այլ մարզերում բուժսպասարկման որակը բարձրացնելը: Հղի կնոջ ցանկությունը չեն ջարդում: Ինչու՞ պիտի նա չունենա ընտրության հնարավորություն»,- համոզված է  ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբան Մարիամ Մկրտչյանը եւ Սեռական և վերարտադրողական առողջության ծրագրերի պատասխանատու Անուշ Պողոսյանը ներկայացրին հարցի իրավական կողմը՝ նշելով, որ որոշման արդյունքում կարող է նվազել ծնունդների թիվը, ստեղծվեն կոռուպցիոն ռիսկեր եւ ավելանան մոր ու մանկան մահացության դեպքերը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Խտրականության և արտելության խոսքի տարածումը, մշակութաբանական ընկալումներն ու հանրային կարծրատիպերը»
16.11.2018
12:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Հանդուրժողականության համաշխարհային օրվան նվիրված քննարկում «Խտրականության և արտելության խոսքի տարածումը, մշակութաբանական ընկալումներն ու հանրային կարծրատիպերը» թեմայով։
Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում
14.11.2018
14:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում»:
«Խաղողագործության ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները. գյուղատնտեսական տարվա ամփոփում»
14.11.2018
12:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Խաղողագործության ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները. գյուղատնտեսական տարվա ամփոփում» թեմայով։

«Բանտերում կրթության բարելավմանն ուղղված քայլերն ու առաջնահերթ խնդիրները»
13.11.2018
11:00
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դեռևս անլուծելի են մնում դատապատյալների կրթության իրավունքի իրացման հետ կապված մի շարք խնդիրներ:
ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները
09.11.2018
12:00
Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ