Դատադուլ հայտարարած փաստաբանները
06.06.2013
12:00
Հունիսի 6-ին` ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` հունիսի 10-ին եւ 11-ին փաստաբանների կողմից հայտարարած դատադուլի վերաբերյալ: Նրանք այդ օրերին չեն մասնակցի որեւէ քննչական գործողության, չեն ներկայանա դատական նիստերին՝ այդկերպ դժգոհելով Վճռաբեկ դատարանի կողմից գործերը վարույթ չընդունելու որոշումներից:

Փաստաբանները բողոքում են, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բողոքները վարույթ չեն ընդունվում ու վերադարձվում են: Նաեւ վճռաբեկ դատարանը երբեմն կայացնում է  իր նախկին որոշումներին ուղղակիորեն հակասող նորանոր որոշումներ, առանց պատճառաբանելու, թե ինչու է շեղվում սեփական նախադեպերից:

Բանախոսներն էին՝ փաստաբաններ Հայկ Ալումյանը, Սամվել Ջաղինյանը, Արա Ղազարյանը, Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը, ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:

«Եվրոպական դատարանը սպասարկում է 800 մլն բնակչություն` ունենալով ընդամենը 57 փաստաբան: Մենք խոսում ենք այն մասին, որ Վճռաբեկ դատարանը չի հասցնում սպասարկել 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանը: Մեզ համար անհասկանալի է Վճռաբեկ դատարանի վարքագիծը, երբ պետական մարմնի բողոքները գրեթե միշտ են վարույթ են ընդունվում, իսկ շարքային քաղաքացիների բողոքները` շատ քիչ տոկոսով», - ասաց Հայկ Ալումյանը:

Նույն բողոքները ներկայացրեց նաեւ Ջաղինյանը՝ նշելով, որ փաստաբանները, այս տարի եւս դատադուլ իրականացնելով,  ցույց են տալիս, որ հետեւողական են:

Իրավաբան Արա Ղազարյանը չի միանում փաստաբանների հայտարարած դատադուլին՝ նշելով պայքարի այլ տարբերակներ:

«Մենք պետք է մոռանանք Վճռաբեկ դատարանի գոյության մասին, դա մարդու իրավունքները վերականգնող դատարան չէ, դրա համար կա Վերաքննիչ դատարան»,- ասաց նա:

Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը  իր զորակցությունը հայտնեց բողոքի ակցիան նախաձեռնած փաստաբաններին՝ ասելով, որ խնդիրն անպայման պետք է  բարձրաձայնվի:

Արսեն Բաբայանը քննադատեց փաստաբանների դատադուլը` նշելով, թե դա նույնն է, ինչ բժիշկները գործադուլ կազմակերպեն ու թողնեն, որ մարդիկ մահանան: 

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Խտրականության և արտելության խոսքի տարածումը, մշակութաբանական ընկալումներն ու հանրային կարծրատիպերը»
16.11.2018
12:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Հանդուրժողականության համաշխարհային օրվան նվիրված քննարկում «Խտրականության և արտելության խոսքի տարածումը, մշակութաբանական ընկալումներն ու հանրային կարծրատիպերը» թեմայով։
Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում
14.11.2018
14:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում»:
«Խաղողագործության ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները. գյուղատնտեսական տարվա ամփոփում»
14.11.2018
12:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Խաղողագործության ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները. գյուղատնտեսական տարվա ամփոփում» թեմայով։

«Բանտերում կրթության բարելավմանն ուղղված քայլերն ու առաջնահերթ խնդիրները»
13.11.2018
11:00
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դեռևս անլուծելի են մնում դատապատյալների կրթության իրավունքի իրացման հետ կապված մի շարք խնդիրներ:
ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները
09.11.2018
12:00
Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ