Ծառայություններ
Մամլո ասուլիսներ

«Մեդիա կենտրոն»-ը ամենշաբաթյա պարբերականությամբ նախաձեռնում է նաև մամուլի ասուլիսներ: Մենք հյուրընկալում ենք փորձագետների, քաղաքական-հասարակական գործիչների, իրավապաշտպանների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:

Մամուլի ասուլիսները նախաձեռնում և համակարգում են Մեդիա կենտրոնի ներկայացուցիչները:

«Մեդիա կենտրոնում» անցկացվող միջոցառումները լայնորեն լուսաբանվում են ԶԼՄ-ներում, ուղիղ հեռարձակվում «Մեդիա կենտրոնի» կայքում և «Մեդիա կենտրոնի»-ի Youtube-ի ալիքով:

Կարող եք ծանոթանալ մեր ասուլիսների հաղորդագրություններին և տեսաձայնագրություններին այստեղ, ինչպես նաև գտնել առաջիկա ասուլիսների մասին ինֆորմացիա մեր օրացույցում:

Դուք նույնպես կարող եք նախաձեռնել մամուլի ասուլիսներ «Մեդիա կենտրոնում»Միջոցառում առաջարկելու համար հարկավոր է լրացնել հայտըՄենք կարձագանքենք հայտի ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Միջոցառումների բովանդակությունը և ձեւաչափը պետք է համապատասխանեն «Մեդիա կենտրոնի» առաքելությանն ու նպատակներին:

Լուսանկարներ