Մեր մասին
» Ինչ ենք մենք անում

«Մեդիա կենտրոն» -ը հարթակ է որտեղ մեր արհեստավարժ աշխատակազմը կազմակերպում է քննարկումներ, բանավեճեր, հանդիպումներ եւ մամլո ասուլիսներ:

Կենտրոնը ամենշաբաթյա պարբերականությամբ անցկացնում է քննարկում-բանավեճեր եւ ասուլիսներ՝ որոնք արձագանքում են մեր երկրում ու տարածաշրջանում ընթացող զարգացումներին, հրատապ խնդիրներին ու վերհանում հասարակությանը հուզող հարցեր:

ՄԿ-ը նաեւ հնարավորություն է տալիս լրագրողներին առանձին հարցազրույցներ անցկացնել փորձագետների, քաղաքական-հասարակական գործիչների, իրավապաշտպանների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ դիվանագետների հետ:

ՄԿ-ում անցկացվող միջոցառումները լայնորեն լուսաբանվում են հայաստանյան ԶԼՄ-ների կողմից, ուղիղ հեռարձակվում ՄԿ-ի եւ A1+-ի կայքերով: